Արհեստական բանականությունը հիմնովին փոխում է աշխատաշուկան
Գիտություն և Մշակույթ
Արհեստական բանականության տեխնոլոգիաներն այսօր արմատապես փոխում են աշխատաշուկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։
Նրա խոսքով՝ ԱԲ-ն դարձել է աշխատաշուկայի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող տեխնոլոգիական գործոններից մեկը։ Միաժամանակ այն կարող է ոչ միայն օգուտ տալ, այլև բացասական հետևանքներ ունենալ մարդու մտածողության համար։
Ֆալկովը զգուշացրել է, որ ԱԲ-ի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել այսպես կոչված «կոգնիտիվ դիստրոֆիայի», երբ մարդն աստիճանաբար դադարում է ինքնուրույն մտածել։ Նրա կարծիքով՝ հատկապես կրթության ոլորտում կարևոր է պահպանել ակադեմիական ազնվությունը և թույլ չտալ, որ ուսանողները ամբողջությամբ ապավինեն նեյրոցանցերին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)