«Ռոստեխը» ներկայացրել է ավիակիրներից արձակվող երեք նոր հարվածային անօդաչու
Ռուսաստան
«Ռոստեխ» պետական կորպորացիայի ձեռնարկությունները Եգիպտոսում անցկացված El Alamein International Airshow 2026 ավիացուցահանդեսում ներկայացրել են երեք նոր գերարագ հարվածային անօդաչու թռչող սարք՝ С-71М, С-71К և «Дань-Т»։
«Ռոստեխի» ներկայացուցիչ Բեկխան Օզդոևի խոսքով՝ դրանք նախատեսված են օդային կրիչներից արձակվելու համար և, ըստ մշակողների, առանձնանում են թռիչքի բարձր արագությամբ, մեծ հեռահարությամբ ու ցածր նկատելիությամբ։
Օզդոևը ներկայացված համակարգերը բնութագրել է որպես սպառազինության «փաստացի նոր դաս»։ El Alamein International Airshow 2026-ը Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում անցկացվել է սեպտեմբերի 8-10-ը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)