Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ կուսումնասիրեն Վեներան
Աշխարհ
Ռուսաստանն ու Հնդկաստանը նախատեսում են համատեղ սարքավորում ուղարկել Վեներայի ուղեծիր՝ մոլորակի մթնոլորտն ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։
Նրա խոսքով՝ նախագծում ակտիվ մասնակցություն ունի նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիան։ Բականովը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը տիեզերական ոլորտում ընդգրկում է մի շարք այլ ծրագրեր ևս։
Մասնավորապես, նախատեսվում է հնդկական «Գագանյան» ծրագրի և Ռուսաստանի ուղեծրային կայանի աշխատանքը նույն ուղեծրում։ Ռուսաստանը նաև տեխնոլոգիական աջակցություն է տրամադրում Հնդկաստանին տիեզերական հանդերձանքի, նստատեղերի և կայանի լուսանցույցների ստեղծման հարցում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)