«Անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին
Հայաստան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը։
Նրա խոսքով՝ դա մեծ բեռ կլինի Հայաստանի զինված ուժերի համար՝ անձնակազմի պակասի պայմաններում, որը, ըստ նրա, ավելի է խորացել նաև զինծառայության ժամկետի կրճատման հետևանքով։
Մանուկյանի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է բանակը բերել համապատասխան վիճակի, և միայն դրանից հետո քննարկել ռազմաբազայի հետագա ճակատագիրը։
Պատգամավորը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե ռազմաբազայի ներկայությունն այլևս կենսական անհրաժեշտություն չունի։ Միաժամանակ, իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չի բացառել ռազմաբազայի տեղակայման վարձավճարի բարձրացումը։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ