Ֆրանսիան անակնկալի է բերել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում
Աշխարհ
Ֆրանսիան անսպասելիորեն միջամտել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների երկարաձգման շուրջ Եվրամիությունում ընթացող քննարկումներին՝ անակնկալի բերելով անդամ երկրներին։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
ԵՄ երկրների դեսպանները փորձում են համաձայնության հասնել պատժամիջոցների երկարաձգման շուրջ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը՝ սեպտեմբերի 15-ը։ Սակայն Սլովակիան առարկություններ ունի որոշ առանցքային դրույթների վերաբերյալ։
Իրավիճակը բարդացել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան աջակցել է Սլովակիայի առաջարկին՝ ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու վերաբերյալ։ Politico-ի աղբյուրի խոսքով՝ Փարիզի միջամտությունն անսպասելի է եղել մյուս եվրոպական երկրների համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)