Ֆինլանդիան միացել է Եվրոպայում միջուկային զսպման ֆրանսիական նախաձեռնությանը
Աշխարհ
Ֆինլանդիան որոշել է միանալ Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացմանն ուղղված Ֆրանսիայի նախաձեռնությանը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը եվրոպական անվտանգության համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ մարտին հայտարարել էր, որ Փարիզն անցնում է «ընդլայնված միջուկային զսպման» նոր փուլին։ Նոր մոտեցումը նախատեսում է Ֆրանսիայի միջուկային մարտագլխիկների թվի ավելացում, ինչպես նաև եվրոպական գործընկերների մասնակցություն համատեղ զսպման զորավարժություններին։
Մակրոնի խոսքով՝ նախաձեռնությանը պատրաստվում են միանալ նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Բելգիան, Հունաստանը, Շվեդիան և Դանիան։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)