Մակրոնը սեպտեմբերի վերջին պետական այցով կմեկնի Իսպանիա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 29-ին և 30-ին պետական այցով կմեկնի Իսպանիա, հայտարարել է Իսպանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ նախատեսված ծրագրի շրջանակներում միապետ Ֆիլիպ VI-ը և նրա կինը՝ Լետիցիան, ֆրանսիացի առաջնորդի պատվին կկազմակերպեն հանդիսավոր ընթրիք։
Սեպտեմբերի 30-ին Մակրոնը կհանդիպի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)