Հութիները հայտարարել են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայում գտնվող ավիաբազայի վրա
Աշխարհ
Եմենի «Անսար Ալլահ» (հութիական) ապստամբական շարժումը պնդում է, որ Խամիս Մուշայթում գտնվող «Արքա Խալիդ» ավիաբազայի դեմ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել։
«Եմենի զինված ուժերը լայնածավալ գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ ինքնաթիռների անգարները, ռադարային համակարգերը, թռիչքուղիները, զինամթերքի պահեստները և այլ թիրախներ Խամիս Մուշայթում գտնվող «Արքա Խալիդ» ավիաբազայում», - Telegram-ում հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Նա հավելել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են «տասնյակ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր»։
Իրավիճակը Եմենում կտրուկ սրվեց սեպտեմբերի սկզբին, երբ ապստամբական շարժումը հարձակում սկսեց երկրի հարավ-արևմուտքում։ Ցամաքային առաջխաղացմանը զուգահեռ՝ հութիները սկսեցին հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Կարմիր ծովի ափին և Թաիզ քաղաքի ծայրամասին՝ ձգտելով կտրել Մոչա մուտքը և առաջխաղանալ ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող տարածքների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)