Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ միջուկային զենք տեղակայել
Աշխարհ
Չնայած ֆրանսիական «Առաջադեմ միջուկային զսպման» նախաձեռնությանը միանալուն, Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Ֆրանսիական նախաձեռնությունը չի փոխարինում կամ չի խանգարում ՆԱՏՕ-ի միջուկային զսպմանը։ Ֆինլանդիայի հիմնական նպատակն է գործել որպես ՆԱՏՕ-ի և Եվրամիության մաս։ Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում խաղաղ ժամանակ», - գրել է նա X-ում։
Ֆինլանդիան նախկինում որոշել էր միանալ Ֆրանսիայի կողմից առաջ մղվող այսպես կոչված «Առաջադեմ միջուկային զսպման» նախագծին։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենի խոսքով՝ ֆրանսիական նախաձեռնությունը չի ենթադրում ՆԱՏՕ-ի ոճով կոլեկտիվ պաշտպանության պարտավորություններ մասնակից երկրների համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)