2 շաբաթ՝ առանց լուսացույցի․ Աշտարակ տանող M1-ի վտանգավոր հատվածը կրկին «մահվան ճանապարհ» է դառնում
Հասարակություն
Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյանի հատվածում, «Ամերիկանա» տանող ճանապարհին, ավելի քան երկու շաբաթ է՝ չեն աշխատում երթևեկությունը կարգավորող լուսացույցները, այդ թվում՝ հետիոտների համար նախատեսված լուսացույցը։
Ըստ Shamshyan.com-ի՝ սեպտեմբերի 13-ին տեղում արձանագրվել է, որ լուսացույցները չեն գործում։ Նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը բավականին ինտենսիվ է, իսկ ճանապարհից օգտվում են մեծ թվով վարորդներ և հետիոտներ։
Քաղաքացիները հայտնել են, որ խնդրի մասին մի քանի անգամ ահազանգել են պատասխանատու մարմիններին, սակայն ստացել են միայն «տեղյակ ենք խնդրին» պատասխանները։ Նրանց խոսքով՝ լուսացույցների չաշխատելու պայմաններում հատվածում կրկին առաջացել է վրաերթերի և ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգ։
Քաղաքացիները խնդրով դիմել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ կոչ անելով հնարավորինս արագ միջամտել և վերականգնել լուսացույցների աշխատանքը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)