Ռեկորդային տեղումներ Չինաստանում․ 42 հազար մարդ տարհանվել է
Աշխարհ
Չինաստանի Հայնան կղզու նահանգում ավելի քան 42 հազար մարդ է տարհանվել հորդառատ անձրևների, ջրհեղեղների և երկրաբանական աղետների սպառնալիքի պատճառով։ Տեղական իշխանություններն ուժեղացրել են արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումները։
Անոմալ տեղումների պատճառով նահանգում հայտարարվել է վտանգի նախազգուշացման երկրորդ մակարդակ։ Չինաստանում գործում է աղետների մասին նախազգուշացման քառաստիճան համակարգ, որտեղ առաջին մակարդակը համարվում է ամենաբարձրը։
Սեպտեմբերի 13-ին Ուչիշան լեռնային զբոսաշրջային քաղաքային օկրուգում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 423 միլիմետր տեղում։ Դա տվյալ տարածքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։
Հորդառատ անձրևների հետևանքով 14 մարդ արգելափակվել է և փրկարարների օգնության կարիք ունեցել։ Տարածաշրջանի տարբեր հատվածներում գործարկվել են ջրհեղեղներին արձագանքման համապատասխան մակարդակներ, իսկ մի շարք բնակավայրերում անվտանգության նկատառումներով դադարեցվել են ուսումնական պարապմունքները։
Չինաստանի տարբեր շրջաններում ամռանը և աշնան սկզբին հաճախ են գրանցվում ուժեղ տեղումներ։ Թայֆունները, ջրհեղեղներն ու սողանքները պարբերաբար վնասում են ենթակառուցվածքներն ու բնակավայրերը և կարող են հանգեցնել մարդկային զոհերի ու զգալի նյութական կորուստների։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)