Մոլդովան հայտնել է իր օդային տարածք երկու անօդաչու թռչող սարքերի ներթափանցման մասին
Աշխարհ
Երկու անօդաչու թռչող սարք ներթափանցել է Մոլդովայի օդային տարածք, հայտնում է Newsmaker-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ առաջին ԱԹՍ-ն առավոտյան Մոլդովայի օդային տարածք է մտել Ուկրաինայի տարածքում գտնվող Մայակի բնակավայրի ուղղությունից։ Մոտ կես ժամ անց երկրորդ անօդաչուն երկրի տարածք է ներթափանցել չճանաչված Մերձդնեստրի շրջանում։ Որոշ ժամանակ անց երկու ԱԹՍ-ներն էլ լքել են Մոլդովայի օդային տարածքը։
Միաժամանակ Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հրապարակային ապացույցներ չի ներկայացրել անօդաչուների հայտնաբերման վերաբերյալ։ Ավելի վաղ երկրի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ Քիշնևը Ուկրաինայի և Ռումինիայի հետ քննարկում է օդային տարածքում հայտնվող անօդաչուներին հակազդելու հնարավորությունները։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)