Ռուսական ուժերը Սև ծովում ոչնչացրել են Ուկրաինայի անօդաչու նավակ
Ռուսաստան
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ուժերը Սև ծովի ջրատարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու նավակ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ իր ամենօրյա ամփոփագրում։
Գերատեսչության հաղորդմամբ՝ խոցված նավակը եղել է առանց անձնակազմի և ոչնչացվել է Սև ծովում։ Դեպքի վայրի և գործողության այլ մանրամասներ նախարարությունը չի ներկայացրել։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև Կիևում «Կիևստար» ընկերության շենքին հարվածի մասին՝ պնդելով, որ ընկերության կապի և ինտերնետային ծառայություններն օգտագործվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։

















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)