Սրբուհի Գալյան․ «Ունեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը՝ ՀՀ-ն»
Հայաստան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում հայտարարել է, որ իր պատմական հայրենիքը Կիլիկիան է, սակայն ինքը գերադասում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր այսօրվա հայրենիք։
«Իմ նախնիները սերում են Կիլիկիայից, ես ունեմ նաև պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ հայրենիքը, որը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Գալյանը։
Նրա խոսքով՝ որպես Կառավարության անդամ՝ ինքը պատրաստ է սպասարկել միայն Հայաստանի Հանրապետության շահը։ «Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը, կա՞ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետության շահն է»,- ասել է նախարարը։
Գալյանը նաև քննադատել է ընդդիմադիր պատգամավոր Վարդևանյանին՝ նշելով, որ նրա հնչեցրած ձևակերպումները չեն նշանակում, թե Սահմանադրությունը սահմանում է համազգային նպատակներ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)