Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի լայնածավալ զորավարժությունները՝ Ռուսաստանի մասնակցությամբ
Ռուսաստան
Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը։ Դրանց մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումները, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 18-ը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Միրլան Տուրգունբեկովը նշել է, որ զորավարժություններն անցկացվում են միջազգային հարաբերությունների ճգնաժամի խորացման և Կենտրոնական Ասիայում պահպանվող հակամարտային ներուժի պայմաններում։
Զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներթափանցած ապօրինի զինված խմբավորումների դեմ գործողությունների սցենարներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության հետ կապված հնարավոր սպառնալիքների կանխմանը և չեզոքացմանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)