Կադիրովը Չեչնիայի տղամարդկանց կոչ է արել կարճացնել մորուքները
Հասարակություն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տղամարդկանց կոչ է արել կարճացնել չափազանց երկար մորուքները և արտաքին տեսքը համապատասխանեցնել կրոնական ավանդույթներին։ Այս մասին նա հայտարարել է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ։
Կադիրովի խոսքով՝ հանրապետությունում որոշ տղամարդիկ երկար մորուքներն ու ծալված տաբատները վերածել են «անհասկանալի նորաձևության», որին սկսել է հետևել նաև երիտասարդ սերունդը։ Նա նաև քննադատել է նրանց, ովքեր, իր խոսքով, արտաքին տեսքով ընդգծում են կրոնականությունը, սակայն չեն հաճախում մզկիթ և ուրբաթօրյա հավաքական աղոթքներին։
Չեչնիայի ղեկավարը դիմել է նաև կանանց՝ կոչ անելով հագնվել իսլամական ավանդույթներին համապատասխան, սակայն չընդօրինակել արաբական հագուստի ոճը։ Կադիրովը մասնավորապես նշել է, որ Չեչնիայում փարաջա կրելու ավանդույթ չի եղել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը