ՌԴ Պետդումայում հայտարարել են, որ Լեհաստանը կարող է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների
Ռուսաստան
Լեհաստանը կարող է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների, իսկ դրա մասին, ըստ ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևի, վկայում են Կալինինգրադի մարզի մերձակայքում անցկացվող զորավարժությունները։ Այս մասին պատգամավորը հայտարարել է «Говорит Москва»-ին։
Սոբոլևի խոսքով՝ Ռուսաստանը որևէ երկրի վրա հարձակվելու ծրագրեր չունի, մինչդեռ Վարշավայի գործողությունները, նրա գնահատմամբ, այլ մտադրությունների մասին են վկայում։ Նա նաև նշել է, որ Լեհաստանը չպետք է սպառնա միջուկային զենք ունեցող պետությանը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոսել էր Մոսկվայի և Վարշավայի միջև հնարավոր էսկալացիայի մասին՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ ռուսական հարվածների ուժեղացումը կարող է անդրադառնալ նաև Լեհաստանի տարածքի վրա։ Միևնույն ժամանակ, Լեհաստանի կողմից Ռուսաստանի վրա հարձակվելու ծրագրերի առկայության վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ներկայացվել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)