Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ նրա աշխատասենյակում մեծ գումարով պահարան է հայտնաբերվել
Աշխարհ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը գաղտնի լքել է Ուկրաինան և ցամաքային անցակետով մեկնել Լեհաստան։
Նշվում է, որ դրանից առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նրա ծառայողական աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել, որի ընթացքում հայտնաբերվել է դոլարներով և եվրոյով լցված պահարան։
Փախուստից մեկ օր առաջ Կրավչենկոնը որոշում էր ստորագրել NABU-ի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի նկատմամբ կասկածի մասին։ Ավելի վաղ NABU-ի աշխատակիցները գլխավոր դատախազին կասկածել էին զանգերի կենտրոնների գործունեությունը հովանավորելու մեջ։
Սեպտեմբերի 4-5-ին NABU-ն և SAP-ը հայտնել էին «Կարթագեն» գործողության շրջանակում կազմակերպված հանցավոր խմբի բացահայտման մասին։ Գործի շրջանակում ձերբակալվել էին Ուկրաինայի գլխավոր դատախազության կիբերդեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կրոպիվան և նրա ենթադրյալ հանցակից Ելիզավետա Իվախնենկոն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)