Կրեմլում հայտարարել են, որ ռուսական նավթամթերքի արտահանման արգելքն ազդում է համաշխարհային շուկայի վրա
Ռուսաստան
Ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակման հետևանքով համաշխարհային շուկայից դուրս մնացած ծավալները զգալի են և կարող են ազդել միջազգային շուկայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն արտահանման արգելք է սահմանել՝ առաջին հերթին ներքին շուկայում վառելիքի բավարար մատակարարումներ ապահովելու նպատակով։ Պեսկովը հաստատել է, որ համաշխարհային շուկա չհասնող ռուսական նավթամթերքի ծավալն այնքան մեծ է, որ կարող է անդրադառնալ շուկայական իրավիճակի վրա։
Այս ամռանը Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումներ էին գրանցվել։ Իրավիճակը կարգավորելու համար կառավարությունը սահմանափակել է վառելիքի արտահանումը, ինչպես նաև հարկային խթաններ սահմանել ներմուծումն ու ներքին արտադրությունն ավելացնելու համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)