Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը
Հասարակություն
Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։
2026 թվականի օգոստոսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և տարածքային բաժինների, հատուկ նշանակության բաժնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝
53,61գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
32,8մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,
127 բջջային հեռախոս,
196 բջջային հեռախոսի պարագա,
8 wi-fi սարք,
24 կտրող-ծակող առարկա,
115լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)