Մակրոնի կնոջ սեռը կասկածի տակ դրած լրագրողը հաղթել է դատարանում
Աշխարհ
Ֆրանսիացի լրագրող և բլոգեր Նատաշա Ռեյը հաղթել է Բրիջիտ Մակրոնի ներկայացրած դատական գործում։ Այս մասին հայտնել է լրագրողի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
Գործը վերաբերում էր Ռեյի հրապարակումներին, որոնցում նա կասկածի տակ էր դրել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի սեռը և պնդել, թե նա ծնվել է տղամարդ։
2024 թվականի սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը զրպարտության համար Ռեյին և նրա տեսանյութը հյուրընկալած YouTube-յան ալիքի հեղինակ Ամանդին Ռուային տուգանել էր 13 500-ական եվրոյով։
Սակայն 2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանը Ռեյին արդարացրել էր՝ որոշելով, որ նրա հայտարարությունների մեծ մասը իրավական իմաստով զրպարտություն չի պարունակում։ Ռեյի փաստաբանի խոսքով՝ այժմ լրագրողը վերջնականապես հաղթել է Բրիջիտ Մակրոնի և նրա շրջապատի հարուցած դատական գործում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)