Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվել է գնալ Քանյե Ուեսթի համերգին
Աշխարհ
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ չի ցանկանում ներկա գտնվել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգին։ ՄУЗ-ТВ-ի հարցին, թե որքանով է ցանկանում տեսնել Ուեսթի շոուն, Կիրկորովը պատասխանել է՝ «զրո տոկոս»։
Միևնույն ժամանակ, Քանյե Ուեսթի՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին նախատեսված համերգների շուրջ անորոշություն է պահպանվում։ Ավելի քան 500 տոմս գնած հանդիսատեսներ միավորվել են ընդհանուր չաթում և բողոքներ ներկայացրել Ռոսպոտրեբնադզոր ու դատախազություն՝ պնդելով, որ ամիսներ շարունակ չեն կարողանում հստակ տեղեկություն ստանալ ոչ համերգների անցկացման, ոչ էլ գումարի վերադարձի վերաբերյալ։
Կազմակերպիչ Say Agency-ն հայտարարել է, որ համերգները կկայանան, մինչդեռ ավելի վաղ «Գազպրոմ Արենան» հայտնել էր, որ հոկտեմբերին արտասահմանյան արտիստների համերգներ իր օրացույցում նախատեսված չեն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)