Ռուսաստանում արձագանքել են Ուկրաինայում մասնակի հրադադարի վերաբերյալ Զելենսկու առաջարկին
Ռուսաստան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ մասնակի հրադադարի վերաբերյալ առաջարկները դեռևս հիպոթետիկ բնույթ են կրում, և Մոսկվան չի պատրաստվում նախապես արձագանքել դրանց։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
Նրա խոսքով՝ Կիևը նախ պետք է պաշտոնապես ներկայացնի իր առաջարկներն ու պայմանները, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել Ռուսաստանի արձագանքի մասին։ Կարասինը նաև նշել է, որ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը վաղուց է ձևակերպված, և մինչև Կիևից պաշտոնական առաջարկներ չլինեն, նոր ազդակներ սպասել պետք չէ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ռուսաստանի հետ սահմանափակ հրադադարի տարբերակը, որը կարող է ներառել Սև ծովում և էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)