Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման նոր մոդել
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանն առնչվող հարցեր։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումները, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ նախատեսվող քայլերը։
Քննարկվել են պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև կառավարման կազմակերպական կառուցվածքը։
Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը, որը կապահովի ակտիվների հստակ հաշվառում և ընթացիկ գնահատում, ինչպես նաև կայուն եկամուտներ պետական բյուջեի համար։
Վարչապետը հանձնարարել է շարունակել նոր մոդելի ձևավորման ուղղությամբ աշխատանքները։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)