Թուրքիայից Հայաստան 8 ամսում 1.3 մլն դոլարի ապրանք է արտահանվել
Տնտեսություն
Թուրքիայի արտահանողների միության հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայից Հայաստան է արտահանվել 1 մլն 336 հազար դոլարի ապրանք։
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%-ով՝ հասնելով 185 մլրդ դոլարի։
Թուրքիայի հարևան ութ երկրներ արտահանման ծավալը կազմել է 18 մլրդ 226 մլն 225 հազար դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 2.6%-ով։
Նշվում է, որ Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան իրականացված արտահանման վերաբերյալ։ Նախկինում նշվում էր, որ երկու երկրների միջև ցամաքային ուղիղ առևտուր չկա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)