Որսի ժամանակ տղամարդը պատահաբար կրակել է որսորդի վրա․ վերջինս մահացել է
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Սախայի Հանրապետությունում (Յակուտիա) որսի ժամանակ 37-ամյա տղամարդ է մահացել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
Քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Դարկիլախ գյուղից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Իլին Դաբան տարածքում։ Որսի ժամանակ 40-ամյա տղամարդը «Տիգր» տեսակի ակոսափող որսորդական հրացանից կրակել է, ինչի հետևանքով 37-ամյա որսորդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել։
ՌԴ Քննչական կոմիտեի Յակուտիայի վարչությունից հայտնել են, որ իրականացվում են քննչական գործողություններ և նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
Աղբյուր՝ ՌԴ Քննչական կոմիտեի Սախայի Հանրապետության վարչություն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)