Տուն ներխուժելու դեպքում ինքնապաշտպանությունը կարող է այլևս քրեական պատասխանատվություն չառաջացնել. ՌԴ
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի ԼԴՊՌ խմբակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, առաջարկել են վերացնել քրեական պատասխանատվությունը այն քաղաքացիների համար, որոնք ինքնապաշտպանության են դիմում իրենց բնակարան կամ տուն ապօրինի ներխուժման դեպքում։
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածում։ Ըստ նախաձեռնության՝ ներխուժումը կանխելու նպատակով բնակչի գործողությունները չեն համարվի անհրաժեշտ պաշտպանության սահմանների գերազանցում՝ անկախ ներխուժողին պատճառված վնասի բնույթից և չափից։
Միաժամանակ այս կանոնը կգործի միայն այնքան ժամանակ, քանի դեռ ապօրինի ներխուժումը շարունակվում է։ Ներխուժման դադարեցումից հետո անձին վնաս պատճառելու դեպքերը կգնահատվեն քրեական օրենսդրության ընդհանուր նորմերով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)