Դանիայի վարչապետը հույս ունի, որ Գրենլանդիայի հակամարտությունը կլուծվի ԱՄՆ-ի հետ խաղաղ ճանապարհով
Աշխարհ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հույս է հայտնել, որ Գրենլանդիայի հարցը կլուծվի Միացյալ Նահանգների հետ խաղաղ ճանապարհով։
«Մենք համաձայնության եկանք ամերիկացիների հետ բարձր մակարդակի աշխատանքային խումբ ստեղծելու հարցում։ Դանիան հստակեցրել է, որ կցանկանար սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ անվտանգության և պաշտպանության հարցերում, այդ թվում՝ Գրենլանդիայում։ Հուսով եմ՝ մենք կգտնենք առաջ շարժվելու խաղաղ ճանապարհ», - ասել է նա Եվրոպական հանձնաժողովի կայքում հեռարձակված մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ խումբը շարունակում է իր աշխատանքը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)