Պարսից ծոցի երկրները կասկածի տակ են դրել ԱՄՆ-ի՝ որպես անվտանգության երաշխավորի հուսալիությունը
Համաշխարհային Մամուլ
Պարսից ծոցի երկրներում Իրանի հետ հակամարտության ֆոնին եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող դիտարկվել որպես տարածաշրջանի անվտանգության հուսալի երաշխավոր։ Այս մասին գրում է Time պարբերականը՝ հղում անելով տարածաշրջանի երկրների պաշտոնյաներին։
Ըստ աղբյուրի՝ Պարսից ծոցի մի շարք երկրների ներկայացուցիչներ համակարծիք են երեք հիմնական հարցում․ Իրանը շարունակում է երկարաժամկետ սպառնալիք համարվել, ԱՄՆ-ի անվտանգության «հովանոցն» այլևս նախկինի պես հուսալի չէ, իսկ տարածաշրջանային կայունության պահպանումը դարձել է առաջնահերթ խնդիր։
Պարբերականը նշում է նաև, որ տարածաշրջանի երկրներում դժգոհություն է առաջացել այն պատճառով, որ իրենք ներքաշվել են հակամարտության մեջ՝ առանց նախնական զգուշացման և իրենց դիրքորոշումը հաշվի առնելու։ Նրանց գնահատմամբ՝ Վաշինգտոնը նաև չի կարողացել կամ չի ցանկացել պատշաճ կերպով պաշտպանել իր տարածաշրջանային գործընկերներին հակամարտության հետևանքներից։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին սկսել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել էր հարվածներով։ Հակամարտության սրումը լուրջ ազդեցություն է ունեցել նաև Հորմուզի նեղուցով նավագնացության վրա՝ նպաստելով համաշխարհային շուկայում վառելիքի գների աճին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)