Բժիշկները կնոջ քթից ատամի հին պլոմբի կտոր են հեռացրել
Հասարակություն
Մերձմոսկովյան Սերպուխովի հիվանդանոցի բժիշկները կնոջ քթի խոռոչից հեռացրել են ատամի պլոմբի կտոր, որն այնտեղ էր հայտնվել տարիներ առաջ՝ ատամնաբուժական միջամտության ժամանակ, հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։
Երկար ժամանակ օտար մարմինը կնոջը չի անհանգստացրել։ Սակայն հետազոտության ընթացքում պարզվել է, որ պլոմբի հատվածը բարենպաստ միջավայր է դարձել քթի ձախ հարակից խոռոչում սնկային զանգվածի առաջացման և կուտակման համար։
Բժիշկները կատարել են էնդոսկոպիկ վիրահատություն՝ փոքր կտրվածքով հեռացնելով ինչպես պլոմբի կտորը, այնպես էլ սնկային զանգվածը, ապա խոռոչը մշակել հակասեպտիկ լուծույթներով։ Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար, հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)