Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 18-20-ը Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կինոփառատոնը կազմակերպում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը։ Նպատակն է խթանել Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների միջև մասնագիտական և ստեղծագործական համագործակցությունը, նպաստել փորձի փոխանակմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը և համատեղ կինոնախագծերի զարգացմանը։ Այն միաժամանակ կանդրադառնա ժամանակակից կինեմատոգրաֆիայում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։

 30 կարճամետրաժ ֆիլմ՝ Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչներից

Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 30 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, որոնցից 14-ը ներկայացնում են ԱՊՀ անդամ երկրները, իսկ 16-ը՝ Հայաստանը։

Միջազգային ծրագրում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդ կինոգործիչների աշխատանքները։

Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու երիտասարդ կինոգործիչների լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի նոր սերնդի ստեղծագործական մոտեցումներին։

Մրցանակներ և մասնագիտական ծրագիր

Փառատոնի մրցութային ծրագրի լավագույն աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին։

 Մրցանակներ կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր
  • Ժյուրիի հատուկ մրցանակ
  • Ժյուրիի հատուկ հիշատակում

Կինոփառատոնի մասնագիտական ծրագրում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված համատեղ ֆիլմարտադրության զարգացման հնարավորություններին և ժամանակակից կինեմատոգրաֆիայում արհեստական բանականության ազդեցությանը։

Նախատեսված են նաև ԱՊՀ անդամ երկրների կինոյի վարպետների հետահայաց ցուցադրություններ, որոնք հնարավորություն կտան հանդիսատեսին անդրադառնալու տարածաշրջանի կինոյի կարևոր էջերին և դասական կինոլեզվին։

 Փառատոնը՝ Մեղրիում

«Համագործակցության երկրների կինոփառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։

Սեպտեմբերի 19-20-ը կինոցուցադրությունները, մասնագիտական և մշակութային միջոցառումները, ինչպես նաև փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կանցկացվեն «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնում:

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Մեղրիի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երեք օր շարունակ հնարավորություն կունենան դիտելու ժամանակակից կինոյի լավագույն կարճամետրաժ աշխատանքները, հանդիպելու տարբեր երկրներից ժամանած կինոգործիչների հետ և ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ ստեղծագործողների նոր աշխատանքներին։

Մշակույթը՝ որպես համագործակցության և զարգացման հարթակ

Կինոփառատոնի նպատակն է ոչ միայն ներկայացնել ժամանակակից կինոն, այլև մշակույթը դարձնել միջազգային համագործակցության, մասնագիտական կապերի և նոր նախաձեռնությունների ձևավորման գործիք։

Փառատոնի աջակիցներն են Մեղրիի համայնքապետարանը, Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնի և «Դարկ» ընկերությունը։

Փառատոնի ծրագիր՝ այստեղ:

Մրցութային ծրագրի ֆիլմերի հոլովակ:

Մրցութային ծրագրի մասնակիցների վերաբերյալ հոլովակ` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված