Գերմանիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Աշխարհ
Գերմանիայի արևմուտքում գտնվող Հայնսբերգ շրջանում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության խոսնակին։
«Այսօր առավոտյան Հայնսբերգ շրջանում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) դաշտում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Անձնակազմի երեք անդամներից ոչ մեկը չի ողջ մնացել», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
DPA-ի տվյալներով՝ Cessna ինքնաթիռը դաշտում վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 11:20-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 12:20-ին)։
Հաղորդագրության համաձայն՝ աղետի հանգամանքները, ինչպես նաև անձնակազմի կազմը ներկայումս անհայտ են։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)