Պարսից ծոցի երկրները հիասթափված են ԱՄՆ-ի հուսալիությունից
Աշխարհ
Իրանի հետ հակամարտության ընթացքում Պարսից ծոցի երկրները հասկել են, որ Միացյալ Նահանգները դադարել է լինել անվտանգության հուսալի երաշխավոր, հաղորդում է Time ամսագիրը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին։
«Պատերազմը հանգեցրել է Պարսից ծոցի միապետությունների միջև անսովոր ռազմավարական մերձեցման։ Պաշտոնյաները, ընդհանուր առմամբ, միակարծիք են երեք կետերի շուրջ. Իրանը շարունակում է մնալ երկարաժամկետ սպառնալիք, ԱՄՆ անվտանգության հովանոցը այլևս հուսալի չէ, և տարածաշրջանում կայունությունը դարձել է գոյության գերակայություն», - նշվում է հրատարակության մեջ։
Ինչպես նշում է ամսագիրը, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, չնայած իրենց առարկություններին, կորոշի տարածաշրջանում հակամարտություն սանձազերծել, որի հետևանքների հետ այնուհետ չի կարողանա կամ չի ցանկանա հաղթահարել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը