Նավթի ու գազի արդյունահանման համար քննարկվել են հորատման նոր տեխնոլոգիաները
Տնտեսություն
Տյումենում անցկացվող TNF-2026 միջազգային արդյունաբերական և էներգետիկ համաժողովի մասնակիցները քննարկել են նավթագազային հորերի կառուցման և հորատման ժամանակակից մոտեցումները, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների կիրառումը։
Քննարկման առանցքային թեմաներից են եղել հորերի «թվային երկվորյակների» ստեղծումը, մեծածավալ տվյալների մշակումն ու դրանց հիման վրա հորատման ընթացքում իրական ժամանակում որոշումների ընդունումը։ Մասնագետների խոսքով՝ արդյունաբերությունն աստիճանաբար անցնում է ավելի բարդ հորերի կառուցմանը, ինչի պատճառով ինժեներներից պահանջվում են ոչ միայն տեխնիկական, այլև թվային գիտելիքներ։
TNF-2026-ը Տյումենում անցկացվում է սեպտեմբերի 14-17-ը։ Այս տարի համաժողովն առաջին անգամ ստացել է միջազգային կարգավիճակ․ սպասվում են պատվիրակություններ Թուրքիայից, Իրանից, Վիետնամից և Չինաստանից։ Միջոցառմանը ավելի քան 70 ընկերություն ներկայացնում է նավթագազային ոլորտի շուրջ 100 սարքավորում և տեխնոլոգիական լուծում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)