ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշինքի երկրներին ավելացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, չնայած ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացմանը, դաշինքի երկրներին կոչ է արել մեծացնել ռազմական աջակցությունը Կիևին։
«Մեր պատասխանն է մեծացնել աջակցությունն Ուկրաինային, որպեսզի նա ունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է», - ասել է Ռյուտեն երկուշաբթի օրը Բրյուսելում Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչում է Թրամփի վարչակազմի կողմից վերսկսված միջնորդական ջանքերի ֆոնին: Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելեցին Մոսկվա, որտեղ բանակցություններ վարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնեցին Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու:
Կիևում կայացած բանակցություններից հետո Ուիթկոֆը հայտարարել է, որ ամերիկյան կողմը հույս ունի գտնել հակամարտության դիվանագիտական լուծում, մինչդեռ Քուշները հույս է հայտնել հետագա առաջընթացի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)