Ղրղզստանի տնտեսությունն ութ ամսում աճել է 11 տոկոսով
Տնտեսություն
2026 թվականի առաջին ութ ամիսներին Ղրղզստանի տնտեսությունն աճել է 11 տոկոսով, իսկ երկրի ՀՆԱ-ն հասել է 1,397 տրլն սոմի՝ գրեթե 16 մլրդ դոլարի։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ հիմնական կապիտալում ներդրումներն աճել են 61,2 տոկոսով, շինարարության ծավալները՝ 61 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը՝ 8,8, իսկ գյուղատնտեսությունը՝ 6,4 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում շահագործման է հանձնվել 105 սոցիալական օբյեկտ, բացվել է 60 նոր արդյունաբերական ձեռնարկություն։
Կասիմալիևը ցուցանիշները դրական է գնահատել, սակայն պետական կառույցներին կոչ է արել շարունակել աշխատանքը և հատուկ ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որտեղ հետընթաց կամ թերակատարում է արձանագրվում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)