ՀԱՊԿ-ը զորավարժություններ է անցկացնում
Աշխարհ
Ղազախստանում սկսվել են ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժությունները, հայտնում են տեղական լրավամիջոցները։
Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 1,5 հազար զինծառայողներ մշակում են լեռնային տեղանքում սպառնալիքներին արագ արձագանքելու գործողությունները։ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։
Զորավարժության ընթացքում զինծառայողները հղկում են չորս երկրների շտաբների և բանակների համատեղ պատրաստվածությունն ու համակարգումը։
«Զորավարժությունն անցկացվում է ամեն տարի և ուղղված է համատեղ գործողությունների մակարդակի բարձրացմանը և Կոլեկտիվ արագ տեղակայման ուժերի համատեղ խնդիրների կատարմանը պատրաստվածության ուժեղացմանը»,- նշել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունում։
Հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 13-18-ը՝ Ղազախստանի Հանրապետության ԶՈՒ Դեսանտա-գրոհային զորքերի հրամանատար գնդապետ Մախսուտ Գուսեյնովի ղեկավարությամբ։ Դրանցում ներգրավված է ավելի քան 300 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա, դրանց թվում՝ 115 անօդաչու թռչող սարք։
Բացի դրանից, զինվորականները լեռների և անապատների պայմաններում մարզվում են սահմանապահների և Ազգային գվարդիայի հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)