Ուկրաինայի վարչապետը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգիչ հայտարարություն է արել
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին Ուկրաինայի պետական ֆինանսների վիճակը որակել է աղետալի։
«Պետական ֆինանսների վիճակը մոտ է կրիտիկականին։ Ես կրկին կոչ արեցի բոլոր խորհրդարանականներին հնարավորինս արագ ընդունել օրինագծեր, որից կախված է միջազգային ֆինանսական օգնության ստացումը», - գրել է նա Telegram-ում։
Կորեցկիի խոսքով, կառավարությունը պաշտոնապես բոլոր պատգամավորներին և համապատասխան հանձնաժողովներին կուղարկի ժամանակացույց՝ յուրաքանչյուր պարտադիր քվեարկության հստակ ժամկետներով։
«Եթե այս ժամկետները չպահպանվեն, Ուկրաինան ռիսկի է դիմում կորցնելու հատկացված 29,5 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորման զգալի մասը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, զգուշացրել է վարչապետը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)