Նոր բնակարաններ են կառուցվում Հայաստանի տարբեր մարզերում․ ո՞ւմ համար են նախատեսված
Հայաստան
Հայաստանի տարբեր մարզերում կառուցվում են սոցիալական բնակարանային ֆոնդի նոր շենքեր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ այս պահին հանրապետությունում շինարարական աշխատանքներ են իրականացվում 7 նոր շենքի ուղղությամբ։
Երկար տարիներ Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդը ներառում էր ընդամենը 5 հանրակացարան՝ Երևանում և մարզերում գտնվող ընդհանուր 280 բնակարանով։
Նոր ծրագրի շրջանակում կառուցվում են ոչ միայն մեկ սենյականոց, այլև բազմազավակ ընտանիքների համար նախատեսված բնակարաններ։ Նախատեսվում է բնակարանային ֆոնդը հասցնել մոտ 700-ի, իսկ հետագայում՝ 1000 բնակարանի։
Պիլոտային ծրագիրն իրականացվում է Գորիսում, Հրազդանում, Գավառում, Վանաձորում և Հայաստանի այլ քաղաքներում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)