ՌԴ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր տարր է. ՌԴ ԱԳ փոխնախարար
Արտաքին Քաղաքական
Հայաստանից Ռուսաստանին որևէ դիմում չի ներկայացվել ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ, իսկ ֆրանսիացի զինվորների տեղակայումը Հայաստանում դժվար է պատկերացնել՝ թեկուզ աշխարհագրական հեռավորության պատճառով, «Известия»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում ելնում են այն դիրքորոշումից, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչ է։ Նրա խոսքով՝ այս պահին դրա իրական այլընտրանքը չի երևում։
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)