Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը ամրապնդում են իրենց միասնությունը բարդ միջազգային իրավիճակում
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատասխան հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պետության հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ։
«Այսօր ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի երկու երկրներն ու ժողովուրդները՝ պատմության դաժան խառնաշփոթի մեջ, ամրապնդում են վստահությունն ու միասնությունը, համատեղ պաշտպանում արդարությունն ու խաղաղությունը և շարունակում նոր էջեր գրել դաշինքի մեծ պատմության մեջ», - Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերել Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): ԿԺԴՀ-ի նախագահը նաև վերահաստատել է ԿԺԴՀ կառավարության վճռականությունը՝ ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ։
«Ես խորապես վստահ եմ Ռուսաստանի հաղթանակին այսօրվա սրբազան պատերազմում՝ երկրի անվտանգության շահերը և միջազգային արդարադատությունը պաշտպանելու համար», - նշել է Կիմ Չեն Ընը՝ խոստանալով անսասան աջակցել ռուս ժողովրդին: Նա մաղթել է երկրին հաղթանակ և փառք։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)