Կոբախիձեն խոստացել է վերացնել ռուսաֆոբիան Վրաստանում
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոստացել է արմատական ընդդիմության կողմից խրախուսվող հակառուսական տրամադրությունները սկզբնական շրջանում կանխել։
«Ռուսաֆոբիան, ինչպես քսենոֆոբիայի ցանկացած դրսևորում, բնորոշ չէ վրացիներին։ Պատմականորեն մենք հայտնի ենք մեր հյուրընկալությամբ և օտարերկրացիների նկատմամբ հանդուրժողականությամբ», - ասել է նա «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ նման տրամադրությունները կարող են հանգեցնել քաղաքական սրացման և տնտեսական խնդիրների։
Նա հավելել է, որ Թբիլիսին կշարունակի իր պրագմատիկ և սկզբունքային քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ։
Օգոստոսին Կոբախիձեն հայտարարեց, որ անհամաձայնություններն ու անցյալի սխալները չպետք է դառնան վրաց և ռուս ժողովուրդների միջև թշնամանքի հիմք։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)