Մարգարիտա Սիմոնյանը պատմել է որդու ծանր հիվանդության մասին
Հասարակություն
RT-ի և «Россия сегодня» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր և հանգուցյալ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի որդին՝ Բագրատը, ծանր հիվանդություն ունի։ Այս մասին նա պատմել է «Малахов» հաղորդման ընթացքում։
Սիմոնյանի խոսքով՝ որդին ծանր հիվանդացել է այն ժամանակ, երբ Քեոսայանը կոմայի մեջ էր։ Լրագրողը պատմել է, որ սկզբում գրեթե մշտապես հիվանդանոցում էր ամուսնու կողքին, սակայն ստիպված է եղել վերադառնալ տուն՝ որդու առողջությամբ զբաղվելու համար։ Ավելի վաղ՝ մարտին, Սիմոնյանը հայտնել էր իր երեխաներից մեկի անբուժելի հիվանդության մասին, սակայն չէր հստակեցրել, թե ում մասին է խոսքը։
Նա նաև պատմել է, որ հոր մահից հետո Բագրատը որոշել է փոխել իր ծննդյան օրը նշելու ամսաթիվը։ Նրա ծննդյան օրը հաջորդում է Քեոսայանի մահվան տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, ուստի տղան որոշել է այսուհետ այն նշել հոկտեմբերին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)