Նշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտությունները
Հասարակություն
Խանութների, հանրային սննդի ոլորտի աշխատակիցներն ու այն մասնագետները, որոնք աշխատանքի ընթացքում շփվում են մեծ թվով մարդկանց հետ, գրիպի համաճարակի ժամանակ վարակվելու բարձր ռիսկի խմբում են։ Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Մոսկվայի Ռոսպոտրեբնադզորին։
Մասնագիտական ռիսկի խմբում են նաև բուժհաստատությունների և կրթական հաստատությունների աշխատակիցները։ Վարակվելու հավանականությունը բարձր է նաև սովորական գրասենյակներում, որտեղ մարդիկ երկար ժամանակ գտնվում են ընդհանուր տարածքներում, շփվում և միասին սնվում։
Փորձագետների գնահատմամբ՝ հատկապես բարձր է առևտրի ոլորտում աշխատողների ռիսկը, քանի որ խանութների սրահներով և դրամարկղերով ամեն օր հարյուրավոր մարդիկ են անցնում։ Այդ պատճառով մասնագետները ռիսկային խմբերի աշխատակիցներին խորհուրդ են տալիս պատվաստվել գրիպի դեմ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)