Գերմանիայի կանցլերը կարող էր ակնարկել Ուկրաինային նոր ֆինանսավորում տրամադրելու մասին. Ժուրովա
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը Ռուսաստանի հետ դիմակայության «վճռորոշ ամիսների» մասին կարող է ակնարկ լինել Կիևին նոր ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ։ Այս կարծիքը հայտնել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան, փոխանցում է «Газета.Ru»-ն։
Ժուրովայի խոսքով՝ Մերցի հայտարարությունը կարելի է երկու կերպ մեկնաբանել։ Մի կողմից՝ «վճռորոշ ամիսների» մասին խոսքերը կարող են տպավորություն ստեղծել, որ հակամարտության ավարտը մոտենում է, մյուս կողմից՝ դեռ պարզ չէ, թե եվրոպական երկրներն ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ Նրա ենթադրությամբ՝ խոսքը կարող է վերաբերել Ուկրաինային նոր ֆինանսավորում տրամադրելուն։
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներն ու ամիսները վճռորոշ են լինելու Ռուսաստանի հետ դիմակայության հարցում։ Նա նաև նշել էր, որ ցանկանում է գերմանացի ընտրողներին համոզել, որ Եվրոպայի պաշտպանությունը բխում է նաև նրանց շահերից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը