Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բները
Հասարակություն
Ձմռանից առաջ ծառերի բների սպիտակեցումը օգնում է պաշտպանել կեղևը ջերմաստիճանի կտրուկ տատանումներից և արևային այրվածքներից։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պերմի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետ Մարիա Կոմբարովան։
Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է վաղ գարնան շրջանը, երբ ցերեկային արևն արդեն բավական ուժեղ է, իսկ գիշերը ջերմաստիճանը կտրուկ նվազում է։ Նման պայմաններում ծառի կեղևը կարող է ճաքել և շերտավորվել։ Առավել խոցելի են երիտասարդ խնձորենիները, տանձենիները, սալորենիներն ու պնդուկենիները։
Մասնագետը խորհուրդ է տալիս ծառերը սպիտակեցնել չոր եղանակին՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին՝ մինչև ցրտահարությունների սկսվելը։ Սպիտակեցման խառնուրդին կարելի է ավելացնել կաթ, օճառ, կավ, կտավատի յուղ կամ ալյուր․ դրանք նպաստում են, որ խառնուրդն ավելի լավ կպչի կեղևին և երկար պահպանվի։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)