Զախարովան Սերբիային կոչ է արել չտրվել Արևմուտքի «գայթակղություններին»
Ռուսաստան
Սերբերը չպետք է տրվեն արևմտյան երկրների «գայթակղություններին», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Եկատերինբուրգում անցկացվող Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Զախարովայի խոսքով՝ 1990-ականներին Հարավսլավիայի դեմ ուժ կիրառած երկրները հասկացել են, որ սերբերին «ուժով հնարավոր չէ կոտրել», և այժմ այլ մեթոդներ են կիրառում։ «Սկսվեցին գայթակղությունները։ Գլխավորը՝ չտրվել դրանց»,- ասել է նա՝ հավելելով, որ նման ճնշմանը դիմակայելը Սերբիային թույլ կտա պահպանել իր դիրքերը։
Ռուսական կողմի գնահատմամբ՝ արևմտյան երկրները Սերբիային դրդում են խզել կամ սահմանափակել Ռուսաստանի հետ կապերը՝ այդ հարցը կապելով Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)