Ֆրանսիական ռազմական ինքնաթիռը պտույտներ է կատարում Ռուսաստանի սահմանի մոտ
Աշխարհ
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Ֆինլանդիայի օդային տարածքում՝ Ռուսաստանի սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, մի քանի պտույտ է կատարել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թռիչքների տվյալներին։
Տվյալների համաձայն՝ FAF4091 ռազմական ինքնաթիռը պտույտներ է կատարել Ֆինլանդիայի հյուսիսում՝ Լոկկա ջրամբարի տարածքում։ Ժամը 10։12-ի դրությամբ այն շարունակել է թռիչքը նույն հատվածում՝ չփոխելով բարձրությունը։
Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Ֆրանսիայի հարավից, ապա անցել Գերմանիայի և Շվեդիայի օդային տարածքներով՝ հասնելով Ֆինլանդիա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)