Շղթայական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա, «Infiniti»-ն բախվել է ծառերին
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։15-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Infiniti», «Chevrolet Volt», «Mitsubishi», «ՎԱԶ 2107» և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ավտոմեքենաների վարորդների և սեփականատերերի ինքնությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)