Զախարովան հայտնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թիվը
Ռուսաստան
Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 35 հազար պատժամիջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Եկատերինբուրգում անցկացվող Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։
Զախարովան դրանք անվանել է «անօրինական»՝ ընդգծելով, որ, ռուսական կողմի դիրքորոշմամբ, պատժամիջոցներ սահմանելու իրավասություն ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան արևմտյան երկրների սահմանած սահմանափակումները դիտարկում է ոչ թե որպես պատժամիջոցներ, այլ Ռուսաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մաս։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)